«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Կիպրոսը և ԵՄ-ն համաձայնեցրել են օգնության ծրագիրը

Կիպրոսը և ԵՄ-ն համաձայնեցրել են օգնության ծրագիրը
25.03.2013 | 11:41

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և Եվրամիության ղեկավարությունը նախնական համաձայնության են եկել Կիպրոսին ֆինանսական օգնություն տրամադրելու ծրագրի շուրջ, ինչը կօգնի դուրս գալ բանկային ճգնաժամից։

Համաձայն պայմանավորվածության՝ երկրի մեծությամբ երկրորդ բանկը՝ Laiki Bank-ը, կլուծարվի։ Հատկապես կտուժեն ավելի քան 100 հազար եվրո ներդրած քաղաքացիները։ Խոշոր ներդրումների տոկոսադրույքը դեռ կճշտվի։ Ավելի ցածր դեպոզիտները կերաշխավորվեն։

Ֆինանսական օգնության ծրագիրը հետագայում կուղարկվի եվրագոտու ֆինանսների նախարարների հաստատմանը։ Այն Կիպրոսի խորհրդարանի հաստատման կարիքը չունի։

Դիտվել է՝ 1655

Մեկնաբանություններ